Անկախության օրը՝ առցանց. Փաշինյանը «յուրօրինակ եթերից» տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

անկախություն

Անկախության 29-րդ տարեդարձին յուրօրինակ տոնակատարություն կլինի հեռուստատեսային եթերում: Այդ մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ: 

«Անկախություն 29

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձ: Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում»,-գրել է Փաշինյանը հրապարակած տեսանյութին կից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:

--00—ԼՄ