Վթար՝ Լոռիում. բախվել են «КамАЗ»-ն ու «Ваз 2111»-ը. վիրավորների թվում 6-ամյա երեխա կա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

վթար

Սեպտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Վրույր Ավետիքյանի վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Համբարձումյանի վարած «Ваз 2111» մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Ваз 2111»-ի 2 ուղևորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

1

--00—ԼՄ