Ռուսաստանը ևս 4 երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ինքնաթիռ

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: 

«Որոշվել է սեպտեմբերի 21-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթերը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությունում:

Շտաբը հայտարարել է նաև, որ սեպտեմբերի 27-ից կվերսկվի նաև Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցությունը: Չվերթերը կլինեն շաբաթը 1 անգամ: 

--00—ԼՄ