Հայաստանում կորոնավիրուսի 244 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 182 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News         

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամ կորոնավիրուսի 244 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 47 154 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 182 մարդ, շարունակում է բուժվել 3390-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42 551 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 928 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 285-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 259 664 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3737 է:

--00--ՄՀ