Առաջիկայում կլինեն քաղաքական լրջագույն զարգացումներ․ «Հայրենիքն» կունան առանցքային դեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր: Այդ մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հանդիպման ժամանակ Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել, ապա նաև հայտարարել, որ յուրաքանչյուր նոր անդամ նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, և այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։

Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ և վստահեցրել, որ միասնական ջանքերի շնորհիվ «Հայրենիքը» հասնելու է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը լա՛վ է ապրելու։

#Հայրենիք #Արցախ #հայաստան #Hayrenik #Artsakh #Armenia--00—ԼՄ