Իրանում կորոնավիրուսի բռնկման երրորդ ալիք է սկսվում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News   

կորոնավիրուս

Իրանը գտնվում է կորոնավիրուսային վարակի բռնկման երրորդ ալիքի վտանգի տակ․ երկրում դեպքերի օրական ցուցանիշը հասնում է 3000-ի։ Այս մասին գրել է The Guardian-ը։

Այսպիսի ցուցանիշ գրանցվել էր փետրվարին, երբ երկրում համավարակի առաջին ալիքն էր։ Իրանն առաջին երկրներից էր, որտեղ վարակը սկսեց տարածվել։

Մայիսի սկզբին իշխանությունները կարծես թե վերահսկողության տակ էին վերցրել համավարակի բռնկումը, բայց հունիսին վարակման դեպքերն ավելացան,և նվազեցին միայն օգոստոսի վերջին, հասնելով օրական 1600 նոր դեպքի։  

Վերջին տվյալներով Իրանում մեկ օրում մահացել է 144 մարդ և հաստատվել է վարակման 3049 նոր դեպք։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Իրանում 23952 է։
 

--00—