Հրշեջ-փրկարարները մարել են շուրջ 15 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, 

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1000 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3 հա, 2 հա, 2 հա, 7 հա,

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ մոտ 3700 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15․07 հա:

--0--ԿԿ