Հրդեհ Աբովյան քաղաքում․ այրվել է սնկի մշակման թափոն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News    

Սեպտեմբերի 19-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԳՄ»-ի մոտակայքում, ծխում է տորֆ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացված է։ Պարզվել է, որ մոտ 3000 քմ տարածքում այրվում է մոտ 3000 խմ կուտակած սնկի մշակման թափոն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր և երկու ջրատար ավտոմեքենա։

--00—ՄՀ