«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն մեղադրում են խարդախության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

սպորտ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն մեղադրում են խարդախության մեջ։ Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը։

Մարզիկի դեմ հայցը ներկայացրել է նրա նախկին գործակալ Ցեզարի Կուխարսկին։ Հայցով, վերջինս մարզկից պահանջում է 9 միլիոն եվրոյի փոխհատուցում։ Ըստ հայցի, Լեւանդովսկին անօրինական ճանապարհով դրամական միջոցներ է դուրս բերել RL Management ընկերությունից, եւ դրանք օգտագործել իր անձնական նպատակների համար։

Լեւանդովսկին հայցը որակել է անհիմն եւ իր հերթին մեղադրել իր նախկին գործակալին՝ շանտաժ կատարելու փորձի մեջ։ Հաղորդվում է նաեւ, որ կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այդ միջոցները մարզիկի հաշվեհամարին են փոխանցվել Լեհաստանում՝ շրջանցելով գերմանական հարկային մարմինները։

--0--ԿԿ