Արտակարգ դեպք՝ Կոտայքում. հորն ու որդուն դանակահարածը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դանալ.

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները տաք հետքերով բացահայտել են սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզում հոր և որդու դանակահարության դեպքը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» և «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 41-ամյա Միխայիլ Մակինյանն ու 18-ամյա Արմեն Մակինյանն են։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ Աբովյանի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ՝ նշված անձանց դանակահարելու կասկածանքվ հայտնաբերել և ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Արտուշ Վարդանյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Մովսիսյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է։ Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագորության գործիք դանակը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորները հայր ու որդի են, իսկ դանակահարությունը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», երբ անչափահաս երեխաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ մեծահասակներն այն հարթելու փոխարեն «լուն դավա են սարքել»։

--00—ԼՄ