ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերն անթույլատրելի է համարում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News   

ահկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետևանքով մահացություններն անթույլատրելի է համարում։ Այս մասին Lenta.ru-ի հաղորդմամբ՝  հայտնել է ԱՀԿ ծրագրերի ղեկավար Մայք Ռայանը։

Ըստ Ռայանի՝ COVID-19-ը չի նահանջել․ շաբաթական  տվյալներով կորոնավիրուսով հիվանդանում է 1,8-2 միլիոն մարդ, գրանցվում է 40-50 հազար մահվան դեպք։ Այսպիսի թվերը նա համարել է «արտակարգ բարձր ցուցանիշներ», և չնայած քաղաքացիների մահերի տոկոսային նվազումներին, մահվան դեպքերի թիվը չի կարելի համարել ընդունելի։

--00—ՄՀ