Վրաստանում խիստ արգելքների ժամանակն անցել է. Նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

աշխարհ

«Մեր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մենք ժամանակ շահեցինք: Մենք առավել շատ գիտելիք ու հզորություն ունենք, ավելի շատ հնարավորություններ` նոր, թեկուզ ավելացած վարակի թվերի դեմ պայքարելու համար», -ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար  Նաթիա Թուրնավան: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Նախարարը վստահ է` երկրում խիստ արգելքների ընթացքն անցյալում է, քանի որ ժամանակին են եղել վարակը կանխելու, սահմանին վարակ ներմուծելը բացառելու  ուղղությամբ արված քայլերը, կարանտինի  ծրագիրը մասշտաբային ու հաջողակ է, հակաճգնաժամային օգնությունը նույնպես: Թուրնավան ասել է, որ բնակչության համար կարևորագույն հայտարարություն էր նախօրեին վարչապետ Գախարիայի խոսքն այն մասին, որ Վրաստանը մի կողմից  պետք է առաջ շարժվի վարակի հակազդման ամենաարդյունավետ ճանապարհով, մյուս կողմից  առաջնահերթություն է լինելու տնտեսական ազատությունն ու ակտիվությունը: «Սա նշանակում է, որ մենք ադապտացման փուլ ենք մտնում: Մենք կարողացել ենք հասնել մի մակարդակի, երբ հանգիստ կառավարել ենք վարակն ու ամառային սեզոնը կազմակերպել  ներքին զբոսաշրջության համար», -ասել է Թուրնավան: 

--0--ԿԿ