Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիև-Երևան-ԵՄ երկրներ միակցված չվերթներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ինքնաթիռ

Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներ ավիաընկերությունը (МАУ) հոկտեմբերի 1-ից գործարկում է մի շարք միակցված չվերթներ եւ ավելացնում նոր չվերթներ։ Այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: Այդ մասին հայտնում  է  AnalitikaUA.net-ը։

Գործարկվում են նոր միջազգային չվերթներ՝ Կիև–Բրյուսել–Կիև, Կիև–Դյուսելդորֆ–Կիև, Կիև–Լոնդոն–Կիև, Կիև–Պրահա–Կիև, Կիև–Բաքու–Կիև։

МАУ-ն նաեւ Կիևով միակցված չվերթներ է առաջարկում Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից դեպի Դուբայ, Կահիրե, Բաքու, Երևան, Ստամբուլ, Թել Ավիվ։ Կիեւով Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երեւանից դեպի Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Թել Ավիվ, Ստամբուլ։ Կիևով Թել Ավիվից եւ Ստամբուլից դեպի Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Դուբայ, Երեւան, Բաքու։

Վերջապես, ավիաընկերությունը Կիեւով միակցումների տարբերակներ է առաջարկում Ուկրաինայում սեփական կամ գործընկերային չվերթներին։ Մասնավորապես՝ Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից, Թել Ավիվից եւ Ստամբուլից Կիեւով չվերչթներ են առաջարկվում դեպի Խարկով, Լվով, Խերսոն, Օդեսա, Դնեպր, Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երևանից Կիևով դեպի Խարկով, Լվով, Օդեսա, Դնեպր։

--00—ԼՄ