Փյունիկի նախկին գլխավոր մարզիչը կստանձնի Սլավիայի գլխավոր մարզչի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

սպորտ

«Ենիսեյի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է, որ կստանձնի «Սլավիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ես բանավոր համաձայնություն ունեմ «Սլավիայի» հետ: Ամեն ինչ պարզ կդառնա երկուշաբթի»,-ասել է 66-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ «Սլավիայի» նախագահը հայտնել էր, որ Տարխանովը կգլխավորի Սոֆիայի «Սլավիան».

«Տարխանովը վերադառնում է: Նրա պայմանագիրը կլինի այնքան ժամկետով, որքանով նա կցանկանա»,-ասել էր «Սլավիայի» նախագահը:

2015/2016 մրցաշրջանում Տարխանովը «Սլավիայում» աշխատել էր:

Տարխանովը մինչ «Ենիսեյը» գլխավորելը աշխատել էր Երևանի «Փյունիկում»՝ որպես գլխավոր մարզիչ, այնուհետև՝ որպես ակումբի փոխնախագահ: Նաև տարբեր ժամանակներում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Թերեկը», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին» և «Ուրալը»:

--0--ԿԿ