Վրաց- ռուսական բանակցությունները սեպտեմբերին չեն կայանա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News

վրաց-ռուսական

Պրահայում նախատեսված ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը սեպտեմբերին չի կայանա, փոխարենն այն կանցկացվի հոկտեմբերին: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է վրացական կողմը։

Բանակցություններին մասնակցելու են Ռուսաստանի ու Վրաստանի արտգործնախարարների տեղակալները:

Ըստ վրացական իշխանությունների բանակցությունների հետաձգումն առաջին հերթին պայամանավորված է համավարակով, քանի որ շատ երկրներում, այդ թվում Եվրոպայում, կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկում կա:

--00—ՄՀ