Վրաերթ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14;15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հրաչյա Ստեփանյանը իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

--0--ԿԿ