ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել «Կովկաս -2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցների կողմից պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողության ժամանակ ներկա է եղել Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
--00—ԼՄ