ԵՄ-ում նշել են, թե երբ Լուկաշենկոն «կդադարի» իրենց համար նախագահ լինել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News

Լուկաշենկո

Եվրախորհրդարանը հայտնել է, որ նոյեմբերի 5-ից կդադարի Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել Բելառուսի ղեկավար:

«Երբ ներկայիս ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնավարման ժամկետը լրանա, խորհրդարանն այլևս չի ճանաչի նրան որպես երկրի նախագահ», – Iravaban.net-ի հաղորդմամբ՝ ասվում է բանաձևում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը հրաժարվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ընտրված նախագահ ճանաչել։ Սեպտեմբերի 17-ի նստաշրջանում պատգամավորները պահանջեցին պատժամիջոցներ կիրառել Բելառուսի և Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր «սատարում են Լուկաշենկոյին»:

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ Խորհրդին անհապաղ սահմանել լայն և արդյունավետ պատժամիջոցներ այն բելառուսցիների նկատմամբ, որոնք մեղավոր են ընտրակեղծիքների, բռնությունների և բռնաճնշումների համար …ընդգրկել այդ ցանկում այն ռուսներին, որոնք ներգրավված են եղել կամ օժանդակել են Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին», – նշվում է ընդունված բանաձևում:

Պատգամավորները նաև կոչ են արել Եվրամիությանը սառեցնել միջոցների ցանկացած փոխանցում և դադարեցնել Բելառուսին վարկեր տրամադրելը:

Աղբյուրը՝ Iravaban.net 

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս