Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News 

Արոնյան

 

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան բլից շախմատի առաջին շրջանի պարտիաները: 9 տուրերից ընթացաքում Արոնյանը հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, ոչ-ոքի գրանցեց Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչու և Ալեքսանդր Գրիշչուկի դեմ խաղերում և զիջեց Մագնուս Կարլսենին, Ջեֆրի Սյոնին և Հիկարու Նակամուրային։

Հաջորդիվ գրոսմայստերները կանցկացնեն 9 պարտիա ևս:

Այժմ Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 12,5 միավոր և 6-րդն է: Նույնքան միավոր ունի նաև Պենտալա Հարիկրիշնան:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ