Գողացել են Գետարգել գյուղի տներից մեկի բակի էվակուատորի անվադողերն ու մարտկոցները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

անիվ

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել գյուղի Ծաղկունք թաղամասի իր տան բակում կայանված էվակուատորից գողացել են անվադողերն ու մարտկոցները:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 31-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ նշված գողությունը կատարել է ինքը: Խոստովանել է նաև, որ էվակուատորի դիզվառելիքի տարայից գողացել է 80 լիտր դիզվառելիք:

Նախապատրաստվում են նյութեր:--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս