Նավալնին մանրամանսեր է ներկայացրել իր վերականգնման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News 

․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մանրամասներ է ներկայացրել իր վերականգնման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա ինստագրամի իր էջում նշել է, որ ոչ վաղ անցյալում չէր ճանաչում մարդկանց, չէր հիշում ու չէր խոսում: Դեռևս չի կարողանում օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»:

«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում էր՝ Ալեքսեյ, ես բերել եմ գրելու պարագաներ, եկ մտածենք, թե ինչ բառ գրենք: Դա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ ես, ընդհանուր առմամբ, թեպետ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չէի հասկանում, թե որտեղից վերցնեմ բառեր, գլխի որ հատվածում են դրանք ծնվում: Քանի որ չգիտեի, ես պարզապես լռում էի»,-նշել է Նավալնին: Նա պատմել է, որ ներկայում դող կա ոտքերի շրջանում, հատկապես երբ աստիճաններով տեղաշարժվում է:

Նավալնին նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան դեռ լուծելու: Նա իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին:  Ալեքսեյ Նավալնին շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:

Նավալնիին օգոստոսի 20-ին հոսպիտալացրել են Ռուսական Օմսկ քաղաքում, այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում: Հետազոտությունների արդյունքում ռուս բժիշկները հայտնաբերել են նյութափոխանակության խանգարում, որը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: Ռուսաստանցի մասնագետները Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել: Հետագայում նրան տեղափոխել են Գերմանիա, և անցած շաբաթվա ընթացքում Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս