Պետությունն է հոգացել Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News 

․

Կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը: 

«Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար:

Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո:

Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ևս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ և տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ):

Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքըն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որևէ վճարում, քանի որ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի` գտնվել է պետական հոգացության ներքո և համապատասխան կենտրոնին, ըստ ներկայացված հայտի, վճարել է պետությունը՝ հոգալով Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը»,- գրել է փոխնախարարը: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս