RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  20,  24News 

Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել: Իմ հաշվարկներով ամեն թռիչք շահութաբեր դարձնելու համար, մեկ տոմսի նույնիսկ $200, այլ ոչ թմբկահարած €35 արժեքի, և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ, ամեն մի թռիչք պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից, մոտ $20.000 չափով:

Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց`

-արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան...

և սրանից բխող հաջորդ հարցը`

-եթե այո` ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ:

Եվ վերջում, երրորդ հարցը`

-ինչո՞ւ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին, ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին:

Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք էդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով:

ՀԳ. Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս