Ալիևի հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքներն անպատասխան մնալ չեն կարող. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևի այսօրվա հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող։

Եվ խնդիրը միայն լեզվակռվում վրա մնալը չէ։

Այն շատ ավելի խորն է. եթե պատերազմն անխուսափելի է, ապա, ի հավելումն այլ բազմաթիվ խնդիրների, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր։

Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիևին։

Հ.Գ. Դե, Ալիևի «դուշանբեյան» բացահայտումները ինձ համար գաղտնիք չէին։ 2 տարի խոսում ենք այդ մասին։ Դրա պատասխանն էլ է տալու Նիկոլը շուտով, բայց արդեն հայ ժողովրդին»։

--00--ԱԹ