Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 148 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ՌԴ կորոնա

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում «կովիդ 19» է հաստատվել  6148 մարդու մոտ: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, սա, ըստ ռուսական մամուլի, ամենաբարձր ցուցանիշն է հուլիսի 18-ից հետո:

Համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1 103 399 մարդու մոտ: Նոր դեպքերից ավելի քան 800-ը գրանցվել է Մոսկվայում, իսկ ավելի քան 200-ը ՝ Սանկտ Պետերբուրգում: Կովիդ 19-ը մեկ գիշերվա ընթացքում խլել է 79 մարդու կյանք, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմել 19 418:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ համավարակի մեկնարկից ի վեր երկրում ապաքինվել է 909 357 պացիենտ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս