Սննդային թունավորման դեպք` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հիվանդ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս