Արցախի նախագահն այցելել է Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նրա հրավերով այսօր այցելել եմ Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Պարոն Տեր-Ղևոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսում ենք մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը, կարծում եմ, իր ծանրակշիռ մասնակցությունը կունենա»:

--00--ԱԹ