Սեպտեմբերի 27-ին և 28-ին Մոսկվա-Երևան նոր չվերթներ են նախատեսված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ինքնաթիռ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություններ է հաղորդել սեպտեմբերի 27-ին և 28-ին կայանալիք Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների վերաբերյալ:

Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը հետևյալն է՝

  • Մոսկվա – Երևան – 27.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին)
  • Մոսկվա – Երևան – 28.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)

Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխ. ժամեր՝ 10:00-19:00:

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի: Դեսպանությունը խորհուրդ է տալիս չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը:

--00--ԱԹ