Թունավորում ստացած անձինք կերել են նույն կազմակերպության սնունդը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

հիվանդանոց

Այսօր ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիվանդների և բուժանձնակազմի շրջանում արձանագրված սուր աղիքային երևույթների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թվով 36 հոգի, որից 8-ը պացիենտ և 28-ը անձնակազմից, գանգատվել են որովայնի շրջանում սուր ցավերից, փորլուծությունից, սրտխառնոցից։

Ուսումնասիրությունները փաստում են, որ բոլոր տուժածները սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-15:00 ժամանակահատվածում կերել են միևնույն կազմակերպության կողմից պատրաստված սնունդը, իսկ երեկոյան արդեն տուժածների մոտ սկսվել են վերոհիշյալ կլինիկական նշանները։

Ներկայումս տուժածները գանգատներ չունեն, բոլորի վիճակը գնահատվում է բավարար։
Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է նմուշառում սննդամթերքի մնացորդներից, խոհանոցի մակերեսներից,խոհանոցի խմելու ջրից, ինչպես նաև անձնակազմից վերցվել են լվացուկներ և քսուքներ: Արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

--00--ԱԹ