Ներքին Կարմիրաղբյուրում գյուղացին արկ է գտել, սակրավորներն այն տեղափոխել են անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

արկ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:52-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ նկատել է արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։ 

Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահութուն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը:

Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ վնասազերծելու նպատակով:

--00--ԼՄ