Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվեն Հայաստանը ներկայացնող պատկերներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Բրազիլիայում ՀՀ դեսպանության ու Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվի Հայաստանը և նրա պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Ըստ աղբյուրի՝ միջոցառումը կոչված է նշելու Հայաստանի անկախության 29-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցը:

Հարուստ և գունեղ շոուի հեղինակը աուդիովիզուալ արվեստի բնագավառում Բրազիլիայի առաջատար մասնագետ Ժոդելի Լարշերն է:

--00—ԼՄ