Ներկան նորոգող և ապագան կառուցող պետություն է Հայաստանի երրորդ հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

պապիկյան

 

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։՛ Պապիկյանի ուղերձում մասնաորապես ասված է․

«Տո՛նդ շնորհավոր, մե՛ր հայրենիք

1991թ. սեպտեմբերի 21-ը անկախության հոգեվիճակից երբեք չհրաժարված ազգի դարավոր գոյապայքարի մեջ հասունացած վերջնագիր էր, սեփական ճակատագիրը տնօրինելու արժանապատիվ ընտրություն:

Ինքնիշխան, ազատ ու անկախ Հայաստանը վերջապես դարձավ դարակազմիկ իրողություն, որին հաջորդող տարիները մեզ պարտավորեցրեցին ամեն օր փայփայել հերոսների սխրանքներով սրբագրված Հայաստանի երրորդ հանրապետության գոյությունը, պայքարել նրա քաղաքացու արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի համար:
Անցյալը գիտակցող, ներկան նորոգող և ապագան կառուցող պետություն է Հայաստանի երրորդ հանրապետությունը:

Հզոր Հայաստանը երազանք չէ, այլ նպատակ, որը իրագործել կարող ենք ամենօրյա հոգատարությամբ ու նվիրվածությամբ:
Եվ դա է երախտիքը մեր ավագ սերնդին ու հայրենիքի համար զոհված հայորդիներին:

Անելիքները շատ են, և մենք միասին պետք է շարունակենք մեր հայրենիքի հաղթարշավը`

Ի շահ մեր պետության
Ի բարօրություն մեր հայրենիքի»

 --00—ՄՀ