ԱՄԷ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանին մաղթում են առաջընթաց և բարգավաճում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ամէ

ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը:

Ուղերձում շնորհավորանք է ուղղված նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ նախագահին և վարչապետին մաղթել են քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։

--00—ԼՄ