Մեր շահերի համընկման դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի դարպասն է, ՌԴ-ն պետք է օգնի ՀՀ-ին․ ԵԿՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

սասուն

ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ նշելով, որ պատերազմն այսօր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ է: 

«Մեր շահերի համընկման դեպքում Հայաստանը Ռուսաստանի դարպասն է, Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին»,-կարծում է Սասուն Միքայելյանը՝ հայտնելով իր կարծիքը ռուսական «Դոսյե»-ի հրապարաած տվյալների վերաբերյալ, որտեղ կան տեղեկություններ, որ ՀՀ-ում կան ՌԴ-ի համար աշխատող գործակալներ։

«Խոշոր պետությունների վերադասավորման մեջ մենք պետք է շատ խելոք լինենք և ճիշտ քաղաքականություն վարենք, չեմ ուզում ասել՝ Ռուսաստան, Ամերիկա, Արևմուտք, Եվրոպա: Չշփոթվենք հանկարծ, չընկնենք էն օրի, որ ռուսները զենքը տվեցին թուրքերին, միլիոնուկես ժողովուրդ կոտորեցին»,-ասել է Միքայլեյանը՝ հավելելով, որ մեր գործակալներից ԱՄՆ-ում էլ կան, Եվրոպայում էլ․ «Դա մտահոգիչ է, ինչ է, բայց դա ազգային անվտանգության խնդիր է, Սասուն Միքայելյանի խնդիրը չէ»:

Հարցին՝ ինքը պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ինքը 1990-ից մինչ այսօր պատերազմի վտանգը տեսել է: «Պատերազմը չի ավարտվել, հարգելի՛ ժողովուրդ: Պատերազմը սկսվել է 1990-ակններից, մինչև հիմա գնում է: Եկեք չմասնատենք՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի դեպքեր, մենք պատերազմի մեջ ենք, պատերազմ է, որը չի ավարտվել դեռ»,- ասաց նա:

Սասուն Միքայելնն անդրադարձել է նաև Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին և հայտարարություններին, թե բանակցությունները տապալվել են։

«Դուք երբևէ լսե՞լ եք, որ Ադրբեջանի նախագահը բանակցությունների մասին մի բան խոսա: Այսինքն՝ ինչո՞վ է տապալվել։ Իրենք ասում են՝ լրիվ մերն է: Մենք պետք է պատաստ լինենք՝ էդ լրիվի դեմն առնել, որ մենք էլ գիտակցենք, որ էդ լրիվը մերն է, իրանցը չի»,-ասել է նա։

27 տարին լրացած, զինծառայությունից խուսափածների նախագծի վերաբերյալ Սասուն Միքայելյանը կարծիք է հայտնել, որ Սասուն Միքայելյանը կարծիք է հայտնել, որ նրանք չեն էլ գա Հայաստան:

«Ավելի լավ չէ՞ գումարը վերցնել, բանակի համար օգնություն տրվի․ դա դասալիքներին սովորեցնել է, որ սա իրենց պետությունն է»,- ասել է Միքայլեյանը։ 

ԵԿՄ նախագահն անդրադարձել է նաև պատմության դասագրքի չափորոշիչների կազմման գործընթացում թուրքական ծրագրերին մասնակցածների խնդրին։

«Մտավախություն ունեմ: Մենք այդ ճանապարհն անցել ենք, միլիոնուկես ժողովուրդ են փռթել: Ես չգիտեմ՝ ով ինչ է անում՝ Արևմուտք է ուզում, Եվրոպա է ուզում, բայց ընդհանուր պետության շահ կա»,- ասել է նա:

--00—ԼՄ