Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 12 դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը 173 է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Չինաստան

Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 12 դեպք է գրանցվել:  Վարակվածների ընդհանուր թիվը 85,291 է, որից մահացել է 4,634 մարդ, ապաքինվել է 80,484-ը, ակտիվ վարակակիր է 173 մարդ:

Վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում Չինաստանն արդեն 43-րդն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի՝ ժամը 16:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31,279,849 է, որից 965,662-ը մահացել է, 22,853,990-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,460,197 է, որից 61,259 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ