Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

       Սադոյան

 

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան»,- ասվում է հայտարարությունում։

--00—ՄՀ