Եգիպտոսի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նիկոլ

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին նշել է.

«Եգիպտոսի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Հուսով եմ, որ մեր երկրների միջև ավանդական  և գերազանց հարաբերությունները կզարգանան և առաջ կմղվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձերդ Գերազանցության գործունեությանը հետագա հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն:

Ընդունե՛ք, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

--00—ԼՄ