Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ավստրիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենից:  

«Մարտահրավերներով լի այս ժամանակներում փոխանցում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս, իսկ Հայաստանի ժողովրդին երջանիկ ապագա եմ մաղթում»,- մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում:

--00—ՄՀ