Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ազատամարտիկների շիրիմներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

--00--ԱԹ