Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Աբելային` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում: Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և հարստացնելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։ Լիահույս եմ, որ մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունն առավել կզարգանա՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

 --00—ՄՀ