Պատրաստակամ ենք՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանի հետ. Մոլդովայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Կիկու

Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է ուղղել Մոլդովայի Հանրապետության վարչապետ Իոն Կիկուն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Մոլդովայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խնդրում եմ, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը ցանկանում եմ մաղթել հայ ժողովրդին խաղաղություն, ամենայն բարիք և նորանոր ձեռքբերումներ երկրի հետագա զարգացման և բարգավաճման ճանապարհին։

Գոհունակությամբ նշելով Մոլդովայի և Հայաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կառուցողական երկխոսությունը՝ հաստատում եմ Մոլդովայի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ հետագա աշխատանքը՝ օգտագործելով երկկողմ փոխշահավետ համագործակցության ամբողջական ներուժը՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քաջառողջություն և հաջողություն Ձեր
պատասխանատու գործունեության մեջ, ինչպես նաև խնդրում եմ, ընդունեք հարգանքիս խորին հավաստիքը»։

--00--ԱԹ