Վանաձորում 8 տարեկան երեխան մնացել է վերելակի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրահարկ շենքի վերելակը խափանվել է, երեխան (8 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: