Օրակարգում ՀՀ ոչնչացումն է, Թուրքիան դուրս է մղում Ադրբեջանին․ քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Տավուշյան դեպքերով թուրքերը ռազմական կիզակետը Արցախից տեղափոխեցին Հայաստան, և սրան զուգահեռ աստիճանաբար շարքից հանում են Ադրբեջանին, որպես կողմ և որպես խաղացող, և ներկայանում են այս տարածաշրջանում որպես ֆիգուրանտ։ ԱՄՆ-ն էլ մի կողմ է մղվում իրենց իսկ ցանկությամբ, նույնը Ֆրանսիան և Թուրքիան մնում է ՌԴ-ի հետ երես առ երես։ Սա է Թուրքիայի նպատակը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հիմնական խնդիրն այն է, որ եթե 2016թ-ին Ապրիլյան պատերազմում ակտիվորեն ներգրավվեց ՌԴ-ն, պատերազմի տաք ֆազան կանխելու համար, նույն բանն արվեց նաև տավուշյան դեպքերի ժամանակ, բայց ընդամենը կանխելու համար, սրանից ավել չգնացին նրանք: Սա էլ ՀՅԴ անդամ ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի տեսակետն է

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ օրակարգում այսօր ոչ թե 5 շրջանների, այլ ՀՀ ֆիզիկական գոյության հարցն է»,- նշել է Եսայանը:

Բանախոսներն անդրադարձել են անկախության տոնի խոհրդին, ինպես նաև ներքին ու արտաքին քաղաքական կարևորության այլ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ