Ոստիկանապետը հրահանգել է տուգանքի պլանը չկատարած ոստիկաններին հեռացնել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

վահե ղազարյան

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրահանգել է ոստիկանությունից հեռացնել այն ոստիկաններին, ովքեր չեն կատարում ոստիկանապետի հրամանը և օրական չեն ապահովում առնվազն 30 տուգանք դիմակ չկրելու համար:

Պլանը չկատարած ոստիկաններին առաջին անգամ նկատողություն են հայտարարում, իսկ հետո հեռացնում ոստիկանությունից՝ վերադասի հրամանը չկատարելու պատճառաբանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ