Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվելին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

«Մեզ հայտնի էր դարձել, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս այցելել է կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանին: 

Արշակ սրբազանին հարցրինք՝ իր նախաձեռնությունն է եղել, թե կաթողիկոսն է իրեն հանձնարարել հանդիպել Գրիգորյանի հետ: Նշեց, որ Մանվել Գրիգորյանն է ցանկություն հայտնել, որ դիվանապետն այցելի իրեն, և ինքն էլ գնացել է: Հարցրինք նաև, թե ինչ թեմայի շուրջ է տեղի ունե­ցել զրույցը: Արշակ սրբազանը նշեց, որ մանրամասներ չի կարող ասել զրույցից՝ հավելելով, որ զրուցել են հավատքից և հավատքին առնչվող թեմաներից:

Խոսվում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վերջին շրջանում կտրուկ վատթարացել է, ուստի Արշակ սրբազանին խնդրե­ցինք կիսվել ստացած տպավորություններով: Նա Նշեց, որ առող­ջական վիճակի մասին չի կարող ասել, քանի որ բժիշկ չէ, բայց ընդ­հանուր բարոյահոգեբանական վի­ճակը նորմալ է գնահատում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: