Աշխարհում վարակվածների թիվը 31,4 միլիոն է, ծայրահեղ ծանր վիճակում է 61,870 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31,490,311 է, որից 969,362-ը մահացել է, 23,119,419-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,401,530 է, որից 61,870 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,046,216 վարակման դեպք, որից 204,506-ը մահացել է, 4,299,525-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,542,185 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,562,663 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,560,083 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,109,595 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ