Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով 21-րդ պացիենտն է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  22,  24News   

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսից մահացած 21-րդ պացիենտը 80-ամյա կին էր: Նա բուժվում էր Քութաիսիում, կլինիկա «Բոմոնդ»-ում: Այս մասին գրել է 1TV.ge -ն։

Հիվանդանոցի բժշկական մասի տնօրեն, Մամիա Ղիփիանիի տեղեկությամբ, մահացածը Բաթումիից էր, ով ուներ ծանր զուգահեռ հիվանդություններ՝ ինսուլտ, դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ:

Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Վարակից 60-ամյա մի կին մահացել էր երեկ:

--00—ՄՀ