Հայ աթլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  22,  24News  

աթլետ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան երկրների առաջնության չեմպիոններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների աջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը  16.53 մետր արդյունքով դարձել է եռացատկի մրցաշարի հաղթող, իսկ ահա միջին տարածությունների վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 և 3000 մետր տարածությունները հաղթահարել է համապատասխանաբար 3:47.60 և 8:12.02 ժամանակում: Նա երկու ոսկե մեդալ է նվաճել:

Իսկ հավաքականում նորեկ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը 100 մետր տարածությունը հաղթահարել է 10.44 վայրկյան արդյունքում: Այս արդյունքը համարվում է Հայաստանի ռեկորդ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ