2020 թ. կընտրվի ԱՄՆ ամենատարեց նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԱՄՆ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում « «Տարիքային խնդիրը» ԱՄՆ ընտրություններում» վերտառությամբ վերլուծություն է հրապարակել, որում ասված է.

«1984թ. Ռեյգանը, ով այդ ժամանակվա ամենատարեց ԱՄՆ նախգահն էր բանավեճի ժամանակ հայտարարեց. «Ես տարիքը այս ընտրարարշավի խնդիր չեմ դիտարկում: Ես չեմ պատրաստվում քաղաքական նպատակներով շահարկել իմ հակառակորդի երիտասարդությունն ու անփորձությունը»: Այս խոսքերը դարձան պատմական, իսկ Ռեյգանը հեշտությամբ վերընտրվեց նախագահի պաշտոնում ով այդ ժամանակ 73 տարեկան էր:

2020թ. նախագահական ընտրություններում կընտրվի ԱՄՆ ամենատարեց նախագահը: Թրամփը 74 տարեկան է, Բայդենը` 77: Այս առումով բնական էր, որ երկու թեկնածուների փոխնախագահները պետք է երիտասարդ լինեն: Դա ունի տարբեր հիմնավորումներ, քաղաքականի մինչ անվտանգային: Բնականաբար, Բայդենի համար կարևոր են նաև երիտասարդների ձայները, իսկ Հարիսը կարող է օգտակար լինել այդ հարցում:

Ընդհանրապես ԱՄՆ պատմության մեջ 14 փոխնախագահներ կարողացել են ընտրվել կամ դառնալ ԱՄՆ նախագահ` նախագահի մահվան պատճառով կամ հետագայում ընտրվելով: Այդ, իսկ պատճառով ուժեղ և փորձառու փոխնախագահը կարևոր է»:

--00--ԱԹ