Ահմեդ Չեթինը դատապարտվել է «ատելության խոսք» հրահրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

աշխարհ

Հինգշաբթի օրը քսաներեքամյա ֆրանսաթուրք երիտասարդը կանգել էր Էնի դատարանի առաջ։ Հանրապետության դատախազը պահանջել է նրան պայմանականորեն դատապարտել վեց ամսվա ազատազրկման, հինգ տարով զրկել ընտրվելու իրավունքից և տուգանել 2,000 եվրո։

Ինստագրամյան «1francoturc» հաշվում հրապարակված տեսանյութը, որտեղ Ահմեդ Չեթինն է հուլիսի 24-ին Դեսինում Գորշ գայլերի հակահայ կական հանրահավաքի ժամանակ

Ո՞վ է իրականում Ահմեդ Չեթինը։ Սոցիալական ցանցերում անխոհեմ հայտարարություններ անող քսաներեքամյա երիտասարդ ֆրանսաթո՞ւրք, ով ամուսնացած է և ունի մեկ երեխա, «ոչ մեկից չտարբերվող մե՞կը», ինչպես ներկայացնում է իր փաստաբանը։ Թե՞ փողոցում Թուրքիային քննադատող հայերին մուշտի տալու, նույնիսկ նրանց վրա կրակ արձակելու պատրաստ Ֆրանսիայում թուրք ձախ-ծայրահեղական ռազմականացված Գորշ գայլերի առաջապահը։ Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 17-ին այս հարցը տեսականորեն Բուր-ան-Բրեսի քրեական դատարանի նիստի օրակարգում չէր, այլ ուղղակի հպանցիկ քննարկվեց։  

Ամռանը մեկուկես րոպեանոց ինստագրամյան առցանց ուղիղ ելույթի ժամանակ Ահմեդ Չեթինը հայտարարել էր՝ «Թող (թուրքական) կառավարությունն ինձ 2,000 եվրո և զենք տա, և ես կանեմ այն, ինչ պետք է ամենուր Ֆրանսիայում»։ Այնուհետև նա իր ունկնդիրներին կարգադրում է՝ «Թող ամեն մարդ իր քաղաքի հարցը լուծի», շեշտելով, որ «Լիոնում մենք ենք իշխում»։ Ի վերջո, նա ափսոսում է, որ «Մարսելում ՔԲԿ-ի կողմնակիցներն ու հայերը շատ են՝ նկատի ունենալով, որ անտեղ չի կարող խոչընդոտել հայերի հավաքներին։ Տեսանյութը հավաքել է 13,432 դիտում մինչև հեռացվելը։ Այն կապված է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի ռազմական հարձակման դեմ բողոքի դուրս եկած ֆրանսահայերի հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։ Հուլիսի 24-ին Ահմեդ Չեթինը գլխավորել է Դեսինում չարտոնված և բռնի թուրքամետ հակընդդեմ հանրահավաքն այն պահին, երբ տեղի էր ունենում հայերի միջոցառումը։ Ահա և ենթատեքստը։   

Անհաջող հակաբանություն
Դատարանի նախագահը բազմաթիվ անգամ ընդգծեց, որ դատարանը չէր քննում հուլիսի 24-ի գործը, ոչ էլ պ․ Չեթինի մյուս հաղորդագրությունները կամ նրա քաղաքական կեցվածքն ու անցյալի գործունեությունը։ Մեղադրանքը վերաբերում է ելույթին, որն էլ վերծանել ու վերլուծել են։ «Եթե նորից առիթ լիներ, չէի անի»,-զղջացել է նա իր «անհաջող խոսքերի համար»։ Պայմանականորեն ազատ արձակված Չեթինն անընդհատ հրաժարվում էր ընդունել, որ բռնության կոչեր էր արել և թիրախավորել հայերին։ Նա մեկ անկեղծ պաշտպանվում էր, մեկ ժամանակ շահում։ Նրա կարծիքով քննարկման մեխը հանդիսացող նախադասությունը հենց նպատակ ուներ ընդգծել, որ ինքը «հանրահավաքներ կազմակերպող թուրքական պետության կողմից վճարվող  պաշտոնյա չէր», և որ իր միակ գործը դա չէր։ Մի իսկական անհաջող հակաբանություն։ Այդ դեպքում, ինչո՞ւ էր նա խոսում զենքից։ «Մտածեցի, որ բռի խոսքն ավելի շուտ տեղ կհասնի»։     

Հոդվածի ֆրանսերեն բնօրինակը՝ այստեղ։

https://www.lemonde.fr/societe/article/2020/09/18/juge-pour-incitation-a-la-haine-ahmet-cetin-a-alterne-protestations-de-bonne-foi-et-propos-dilatoires_6052666_3224.html